ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ասում են

Ասում են
23.03.2022 | 07:30

Ադրբեջանական կողմը, օգտվելով առիթից, ուժեղացնում է ճնշումը Արցախի վրա` վերջնականապես փորձելով լուծել Արցախի հարցը:


Տեղի է ունենում այն, ինչը մեր որոշ արևմտամետներ չեն ուզում տեսնել. Ռուսաստանի անհաջողությունը ուղիղ համեմետական է այստեղ լարվածության աճին: Ռուսաստանը ինչքան անհաջողություն է կրում այն ճակատում, այնքան ադրբեջանցին ակտիվանում է Խրամորթում կամ այլ գյուղերում: Եթե Ռուսաստանը լրիվ անհաջողության մատնվի, կարող է լինել ռազմական գործողությունների վերսկսում Արցախում: Սա պարզ ճշմարտություն է, որը մարդիկ չեն ցանկանում տեսնել:


Մհեր Հակոբյան

Դիտվել է՝ 34091

Մեկնաբանություններ